Դեկտեմբերի 12 ին էկոնպատակներով ճանապարհը փակելով, Ալիևը փորձեց օգտվել 80-ականների վերջի ադրբեջանական զինանոցից ու ընկավ մի անհասկանալի իրավիճակի մեջ։
Մոտ չորս ամիս էկոակտիվիստ ներկայացնողներին պահելով էդտեղ ոչ մի բանի չհասավ ու միայն Հակարի կամուրջը փակելով փորձեց դուրս գալ անմիտ ու վտանգավոր կացությունից։
Բոլոր անհարմարություններով և հայտնի կամ մեր ունեցած պատկերացումներով հանդերձ Հակարի կամուրջը փակելը լավագույն լուծումը չէ իրենց համար և լավ գիտեն` ինչ-որ պահի այդ բլոկ-պոստը (դա մաքսակետ չէ) օդն է ելնելու ու էստեղ է, որ Ալիևը հայտարարում է, թե Հայաստանն իրեն թույլ չի տալիս կապվել Նախիջևանի հետ։
Այսինքն նույնականացնում է իրադրությունը դեպի Նախիջևան ցանկացած տիպի օրինական կապի հետ, դնելով հավասարության նշան։
Այստեղ մի կարևոր բան կա, որ չի ասում` հարձակվեմ կբացեմ, ինչն արմատական փոփոխություն է մինչ այժմ հնչած հռետորաբանությունից։
Այսինքն տպավորություն է ստեղծվում Զանգեզուրի միջանցք ասածը դու՞րս է գալիս շրջանառությունից:
Ժամանակը ցույց կտա, բայց մի կարևոր բան կա էս ամենի մեջ, որ փաստացի եռակողմ հայտարարությունը քայլ քայլ վերադառնալու է օրակարգ ու էստեղ է, որ ՀՀ օրվա իշխանությունը պտի ամեն գնով առաջ տա իր պահանջները։
Թուրքիայի նախագահի սուտ կամ ճիշտ հիվանդանալու մասին դեռ խոսել է պետք, բայց առավել քան փաստ է, որ ընդդիմության թեկնածուի վարկանիշը դրանից միայն աճելու էր ու Էրդողանի մանյովրը ավելի շատ հետ քաշվելու է նման։
Մյուս կողմից Նոբելյան մրցանակի առաջադրելը պատվավոր հանգստի ուղարկելու էր նման ի սկզբանե, և եթե այդպես է և Էրդողանը չանցնի, Ալիևին մնում է պոչը թափ տալ մեր ու Ադրբեջանի միջև գործող միջնորդների առջև։
Մյուս կողմից էլ Իրանի նպատակների շիտակ ու բազմակի արտահայտումը իր ազդեցությունն ունեցավ և հոգևոր առաջնորդի զրույցը Էրդողանի ու Պուտինի հետ նշան էր, որ Զանգեզուրի միջանցք ասածի մասով Իրանն ունի իր պնդումները։
Այդ ամենից ելնելով էր, որ Բաքուն ավելի խորացրեց իր հարաբերություններն Իսրայելի հետ, փորձելով շտկել վիճակը, բայց դե փաստ է` Իսրայելն այսօր ի վիճակի չէ ուղիղ առճակատման մեջ մտնել Իրանի հետ ու այդ հարցը հետաձգվել է։
Իրադրությունը պատերազմից հետո առաջին անգամ պատային է։
Ալիևը պատրաստվում է նախագահականի, Էրդողանն այնուամենայնիվ նման է հեռացողի ու եթե չհեռանա էլ ունի առողջական խնդիրներ որոնք անհամատեղելի են իր կառավարման հետ։
Իրանի, Հնդկաստանի գործոնը Կովկասում ավելանում է, ուժեղացնելով ՌԴ թուլացած դիրքերը Կովկասում և մեզ հնարավորություն տալիս հավասարակշռել վիճակը։
(ՌԴ-ն դեռ պատերազմի ժամանակվանից մի քանի նոր դեմքերով որոշակի մեսիջներ էր ուղարկում մեզ։
Դրանցից մեկը. Գրիկինը մի անգամ ասաց, թե ՀՀ հարցը ՌԴ-ն այսօր լուծել չի կարող և աութսորս է անելու Իրանին):
Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆ